Մեր մասին
Ինչպես հայտնի է Օլիվեր Գրուպ գնահատման գործակալությունը համարվում է հանրապետության ամենախոշոր և առաջատար գնահատող ընկերությունը: Խոշոր` իր աշխատակազմով (որից 3-ը որակավորված գնահատողներ են), տարեկան հասույթով, ՀՀ ֆինանսական շուկայում ներկայացվածությամբ (սպասարկում ենք 13 բանկ, այդ թվում նաև ՀՀ Կենտրոնական Բանկը, 14 ՈւՎԿ և տասնյակից ավելի ապահովագրական և աուդիտորական ընկերությունների), մասնաճյուղերով ու ներկայացուցչություններով, երկրորդային շուկայում ճանաչվածությամբ: Օլիվեր Գրուպն իր գործունեության 16 տարիների ընթացում իրականացրել է շուրջ 35.000 գնահատումներ, որից ավելի քան 33.000-ը գրավադրման նպատակով, ինչի հետ կապված խնդիրներ չեն ունեցել մեր ոչ մի գործընկեր բանկ կամ ՈւՎԿ: Ունենք 50.000.000 դրամ մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն: Հաղթող ենք ճանաչվել ինչպես պետական այնպես էլ կոմերցիոն բազմաթիվ մրցույթներում և ծրագրերում (ՀՀ Կենտրոնական Բանկ, Ռեյթումու Բանկ, Յունի Արմսթոն Բանկ, Հայփոստ, Հողշինմոնիթորինգ, Թեղուտ, Կառավարության Օպերատիվ Շտաբ, Հազարամյակի մարտահրավերներ, Հարավկովկասյան երկաթուղի և այլն): Անմիջական մասնակցություն ենք ունեցել ռիելթորական և գնահատման գործունեությունների մասին ՀՀ օրենքների նախագծերի մշակմանը: Մեր տրամադրած գնահատման հաշվետվությունները մշտապես պաշտպանված են ռելիեֆային և հոլոգրաֆիկ հատուկ կնիքներով: Օլիվեր Գրուպն իրականացնում է նաև ՀՀ անշարժ գույքի շուկայի վերլուծություն և մոնիթորինգ: Բանկերի և ՈւՎԿ-երի վարկային և ռիսկային մասնագետների համար պարբերաբար կազմակերպում և անցկացնում ենք մասնագիտացված հատուկ սեմինարներ:
ՀԱՍՈՒՅԹՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՆԵՐԻ
